ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին, կան տուժածներ

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին, կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 03։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ն․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևոր Արթուր Խ․-ն (ծնված 1974 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում