ՀՀովհաննես Վարդանյան

ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները

ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: 

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում, տեղումներ են ձյան տեսքով:
 
Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում