ՄՄերի Եգորյան

Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ

Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ

Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութի կենտրոնում (ՄՄԳԿ) անցկացված հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է 15 ուսանողի տրամադրել կրթաթոշակներ։ Յուրաքանչյուր բուհ ներկայացնում է կրթաթոշակի իր հավակնորդներին, որոնց վերջնական հաստատումը կկատարվի հոգաբարձուների խորհրդի նիստում։

Կրթաթոշակի են արժանանում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում ռուսերեն, ցուցաբերում են գերազանց առաջադիմություն և ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցիալական վիճակը։

Նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացրել Մոսկվայի կառավարությունը։ Ծրագիրն իրականացվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության աջակցությամբ։ Կրթաթոշակները տրամադրվում են 2007 թվականից։

«Իրականացվող նախագծերը կարևոր են ռուսական մշակույթն ու գրականության ճանաչման և  միջմշակութային երկխոսության զարգացման ու սերտացման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման համար՝ նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ամեն տարի կրթաթոշակներ են շնորհվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանների ուսանողներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում