ՀՀովհաննես Վարդանյան

Պետական ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը կարող է ընդգրկվել պետաջակցության ծրագրում. ԱՍՀՆ

Պետական ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը կարող է ընդգրկվել պետաջակցության ծրագրում. ԱՍՀՆ

Պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հավաստագրման համար կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

Ի դեպ, միևնույն հայտով կարելի է դիմել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար․ դիմումը կհաստատվի կամ կմերժվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Առաջիկայում կներկայացվեն նախատեսված դրամաշնորհային մրցույթներն ու դրանց դիմելու ժամկետները։

 

Հավաստագրման համար դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3p9xBaK:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում