ՇՇողիկ Գալստյան

Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա՝ ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին

Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա՝ ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած կարիքի հիման վրա գնվել ու տարբեր մարզեր են տեղափոխվել 15 հատ հեռուստացույց, 20 հատ լվացքի մեքենա, 50 հատ էլեկտրական թեյնիկ, 15 հատ սառնարան, 10 հատ գազօջախ, 20 հատ փոշեկուլ, 30 հատ արդուկ, 10 հատ մսաղաց, 20 հատ վարսահարդարիչ, 2 հատ գազի կաթսա:

 

Առաջնորդվելով ջանքերի համատեղման հրամայականով՝ Հիմնադրամն աշխատում է անպատասխան չթողնել աջակցության դիմումները, մշտական կապի մեջ է պետական բոլոր գերատեսչությունների, գործընկեր կազմակերպությունների հետ և փորձում է բոլոր միջոցները գործադրել հանուն ամենահրատապ կարիքների բավարարմանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում