ԿԿարմեն Ղուկասյան

«Ավրորան» կրկնապատկում է Արցախին օգնության ծրագիրը

«Ավրորան» կրկնապատկում է Արցախին օգնության ծրագիրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական և միջազգային բազմաթիվ նախագծերի։

«Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է 46 նախագծերի։

Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։

Միաժամանակ, «Ավրորան» շարունակում է  #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին՝ արտահայտել իրենց երախտագիտությունը գործով և երկրորդ հնարավորություն պարգևել դժվարին դրության մեջ գտնվողներին։

Նախաձեռնությունը  նաև Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում