Բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ մարդիկ ինչ են մտածում. ՀՀ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այսօր Սյունիքի մարզ կատարած իր այցի օրակարգին:

«Գիտեք՝ պլանավորված էր, որ ես պիտի գնայի նաև Գորիս, Կապան, Մեղրի: Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել: Մեծ մեքենաների կուտակումներ են առաջացել: Տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչո՞ւ են ճանապարհ փակել: Որովհետև հիմա, որ ձեզ տեսա, հասկացա, որ Կապանում էլ էր էս նույն վիճակը լինելու, Գորիսում էլ, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ, բոլոր տեղերում էլ էս նույն վիճակն էր լինելու, որովհետև ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց սադրանքների չտրվել, քանի որ մարդիկ կան՝ բախումներ են հրահրում, բայց և «գործարք» առաջարկեց ճանապարհը փակածներին:

«Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի հավաք ենք ունենալու չկազմակերպված Գորիսում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Կապանում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Մեղրիում, և մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Հեշտ ապացուցելի բան է, եթե այդպես չէ, ես առաջարկում եմ՝ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, ինչ են մտածում: Մարդիկ շատ դժվար հարցեր ունեն»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում