ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախ է վերադարձել 42051 մարդ, 759 բնակիչ ստացել է բուժօգնություն

Արցախ է վերադարձել 42051 մարդ, 759 բնակիչ ստացել է բուժօգնություն

ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են ծառայությունը Լեռնային Ղարաբաղում՝ 23 դիտակետերում իրականացվում է շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի պահպանման վերահսկողություն, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Խաղաղապահների աջակցությամբ իրականացվում է նաև փախստականների վերադարձը Արցախ։ Մեկ օրում հայրենիք է վերադարձել 306 արցախցի։ Նոյեմբերի 14-ից ի վեր բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։

Ռուս զինվորական բժիշկները Արցախի 759 բնակչի ցուցաբերել են բուժօգնություն, այդ թվում 85 երեխայի։

Խաղաղապահների աջակցությամբ կառուցվում և նորոգվում են բնակելի տներ, վերականգնվում են բնակավայրերի էլեկտրական համակարգերն ու ջրամատակարարումը։

Գործում է թեժ գիծ, որտեղ հավաքվում և համակարգվում են, հակամարտության ընթացքում, անհայտ կորածների մասին տվյալներ, որոնք փոխանցվում են կողմերի հաշտեցման որոնողական կենտրոններին։ Թեժ գիծն իր աշխատանքի սկզբից ընդունել է 521 դիմում։ 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում