ԱԱրսեն Մկրտչյան

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհներին՝ մերկասառույց

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհներին՝ մերկասառույց

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Թումանյանի, Արմավիրի, Մասիսի, Արագածի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Աշտարակ-Արտաշավան և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
 
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում