ՆՆարե Ոսկանյան

Եռաբլուրում հավաքված քաղաքացիները պատրաստվում են արգելել սգո երթի մուտքը պանթեոն

Եռաբլուրում հավաքված քաղաքացիները պատրաստվում են արգելել սգո երթի մուտքը պանթեոն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիներ են հավաքվել՝ արգելելու սգո երթի մուտքը պանթեոն:

«Լուրերի» թղթակցի փոխանցմամբ՝ «Եռաբլուրում» հավաքված քաղաքացիների շարքում են սևազգեստ մայրեր, ազատամարտիկներ:

Մեր թղթակիցը հայտնում է, որ ակցիային զուգահեռ տեղի է ունենում նաև զինվորների հուղարկավորության արարողություն. արդեն երկուսը եղել են, հերթական հուղարկավորությունը կլինի քիչ անց:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում հայտնեց, որ ժամը 13:00-ից  նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում