Գերիների վերադարձը մեր մեծագույն խնդիրներից մեկն է. վարչապետ

ՆՆարե Ոսկանյան

Մեր մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակի կայունացման հարցը: Այդ մասին տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ դրանց են ուղղված Կառավարության ամենօրյա ջանքերը:

«Ցավոք, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում դեռ կան լարվածության որոշակի օջախներ: Ցավոք, գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ: Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարի տրամաբանության հետ: Որքան էլ դժվար է՝ այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության, որովհետև մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը, հայ ժողովուրդը ապրի»,- ասաց վարչապետը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում