ՇՇողիկ Գալստյան

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Գրիգոր Արշակյանը

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Գրիգոր Արշակյանը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Գրիգոր Արշակյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը և  Գ. Արշակյանի դիմումը. հրամայում եմ Գրիգոր Միխաելի Արշակյանին 2020 թվականի դեկտեմբերի 18-ից նշանակել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր»,- գրված է հրամանում:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում