ՆՆարե Ոսկանյան

Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում. ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում. ԱՀ քաղաքաշինության նախարարություն

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում:

«Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ:

Պատերազմն ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում:

Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Ընդհանուր առմամբ՝ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ: Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է վերահսկողություն»,- գրված է հայտարարությունում: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում