ՇՇողիկ Գալստյան

Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում. Սոֆյա Հովսեփյան

Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում. Սոֆյա Հովսեփյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորների 72 հոգանոց խումբը ճանապարհվել է դեպի տուն:

«Ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։

Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- Ֆեյսբուքի էջում գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում