ՆՆարեկ Սահակյան

Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում

Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում
Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում Քովիդ-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:

Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։

Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։ Բացի թեստի արդյունքից, Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև Քովիդ-19 ծածկող ապահովագրություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում