ՀՀովհաննես Վարդանյան

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

 

  • եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում.

  • եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից.

  • եթե անձը առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է.

  • եթե չեղյալ հայտարարված չվերթերի պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում