Թուրքը Սյունիքին չի կարա մոտենա, մենք ստեղից գնացող չենք. սյունեցիների բողոքի ակցիան շարունակվում է

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սյունեցիներն արդեն մի քանի օր է՝ անհանգստացած են: Այսօր մինչև ժամը 17-ը Արդբեջանի վերահսկողության տակ պետք է անցնեն որոշ դիրքեր:

Երեկ, սակայն, պաշտպանության նախարարը վստահեցրել է. «Սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս այցելել են Սյունիք: Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված են եղել Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։

Տեղում աշխատում է «Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում