ԼԼիլիթ Գասպարյան

Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին՝ «Իմ քայլը» հիմնադրամից

Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին՝ «Իմ քայլը» հիմնադրամից

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի՝ հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվել է Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվել են մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ:

 

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

 

Հղիների ու նորածինների համար փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, հագուստ, մանկասայլակ, լոգանքի տաշտեր, տակդիրներ, անկողնային ամբողջական հավաքածուներ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:

 

Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

 

Հումանիտար օգնություն տանող հաջորդ բեռնատարները կուղևորվեն Սյունիքի ու Արմավիրի մարզեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում