Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝
- դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը.
- ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով.
- թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային փակվող կափարիչով աղբամաններով.
- հեռահար ջերմաչափով.
- մուտքի մոտ, հանդերձարաններում, խոհանոցային հատվածում, առանձին սրահներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով.
- ամեն օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո մակերեսները, ընդհանուր օգտագործման գործիքները, պարագաները, մասնագիտական գույքը, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ ախտահանիչ միջոցով.
- ապահովվել պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
- Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները, մշակութային միջոցառումները և այլ ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում.
- միջոցառման վայրի մուտքի մոտ իրականացվում է հանդիսատեսի ջերմաչափում՝ հեռավար ջերմաչափով.
- ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ՝ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար.
- միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն.
- փոքր դահլիճների դեպքում՝ առնվազն 2 մետր հեռավորություն.
- ապահովվում է հանդիսատեսների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, անհնարինության դեպքում՝ նստեցումն իրականացվում է հորիզոնական 2 դատարկ նստատեղ, ուղղահայաց 1 դատարկ նստատեղ ձևաչափով.
- բացառություն են մանկահասակ հանդիսականների համար միջոցառումները. մինչև 12 տարեկան երեխաների նստեցումը կարող է կազմակերպվել ընտանիքի չափահաս անդամի հետ, առանց սոցիալական հեռավորության պահպանման.
- միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է.
- կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններով անձանց չի թույլատրվում մուտք գործել միջոցառման համար նախատեսված տարածք:










