ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ ՄԻՊ-ն ու ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ու ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում