ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 2635 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 2635 նոր դեպք Վրաստանում

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2635-ով, մահացել է 49 մարդ:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակի 204 003 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից  դուրս է գրվել 2224 մարդ, համաճարակի սկզբից մինչև օրս բուժվել է 171 526 հիվանդ: Մահվան դեպքերը 2002 է:

468 մարդ  գտնվում է կարանտինում, 6680-ը՝ հիվանդանոցներում, 2183-ը` քովիդ հյուրանոցներում:

Վրաստանի 41 քաղաքացի այլ երկրներից տեղափոխվել է բուժման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում