Վարչապետի աջակցության ցույց՝ Թալինում

ՔՔրիստինա Մկրտչյան

Թալինի հրապարակում այսօր վաղ առավոտից հավաքվել էին թալինցիներն ու Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակում են սատարել գործող կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքացիները նշեցին՝ իրենք կողմ են, որ վարչապետի պաշտոնում շարունակի պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանը, հորդորեցին մյուս հայրենակիցներին, որ փողոց դուրս գալուց առաջ մտածված գործեն՝ հանուն իրենց երեխաների: Իսկ վարչապետին հորդորեցին ոչ մի դեպքում իրենց քվեն ու իշխանությունը չտալ որևէ մեկին։

Բնակիչներից մեկն ակցիայի ժամանակ ասաց, որ գործող իշխանության օրոք գրեթե ամբողջ Թալին քաղաքն ասֆալտապատվում է, ինչն իրենք 30 տարի ընդհանրապես չեն տեսել: Հավաքի մասնակիցներն ընդգծեցին, որ դեմ են նախկին իշխանությունների վերադարձին: Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել՝ իրականացնելու խոստացած ծրագրերը։

Փաշինյանը խոստացել էր և պետք է պատժի գյուղն ու բանակը թալանողներին։ Հիմա հենց այնպես իշխանությունը հանձնել անթույլատրելի են համարում թալինցիները և պնդում, եթե նոր ընտրությունների անհրաժեշտություն կա, դա պետք է անցկացնի գործող իշխանությունը։

Թալինցիների պատկերացմամբ՝ մեր երկրի պարտությունների պատճառը քաղաքական ուժերի պառակտվածությունն է։ Նրանք կոչ արեցին իշխանությանը համագործակցել առողջ ուժերի հետ և երկիրը դուրս բերել ճգնաժամից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում