ԱԱրման Գալոյան

ՊԲ-ն ռուսական խաղաղապահ ուժերի հետ շարունակում է հակամարտության գոտում խաղաղության ապահովման իր առաքելությունը. Արցախի ԱԳՆ

ՊԲ-ն ռուսական խաղաղապահ ուժերի հետ շարունակում է հակամարտության գոտում խաղաղության ապահովման իր առաքելությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված  մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

«Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,- նշված է Արցախի ԱԳՆ պատասխանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում