ԱԱրման Գալոյան

Հայկական կողմին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 զինծառայողի մարմին. ԱՀ ՊԲ

Հայկական կողմին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված  9 զինծառայողի մարմին. ԱՀ ՊԲ

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են՝ հայտնում է ԱՀ ՊԲ-ն:

«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում