ՆՆարե Ոսկանյան

Կապանում բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է

Կապանում բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է

Սյունիքի մարզի Կապան համայնքում բնակիչները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրանք փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: Ակցիային հիմնականում մասնակցել են այն կամավորականները, որոնք մինչև այսօր իրականացնում են Կապան համայնքի սահմանների պաշտպանությունը։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, և քաղաքացիները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները: Մարզպետն ասաց, որ այսօր ռազմական դրություն է, ու ճանապարհ փակելով՝ կապանցիները հաջողության չեն հասնի, ընդգծեց, որ անթույլատրելի է ճանապարհ փակելը, փոխարենը պետք է նստել, խոսել՝ ի շահ մեր ժողովրդի անվտանգության:

Մասնակիցները բողոքում էին, թե ինչու պետք է հաջողվի հակառակորդին դիրքավորվել իրենց բարենպաստ դիրքերում: Մարզպետն առաջարկեց ակցիայի մասնակիցներին հանձնաժողով կազմել ու համագործակցել կառավարության հետ, և եթե իրենց ասածները չանեն, ապա առաջինն ինքը հրաժարական կտա: 

Պողոսյանը կարևորեց միասնականությունը, իսկ ճանապարհը փակած քաղաքացիները իրենց վստահությունը հայտնելով մարզպետին՝ ընդգծեցին՝ միայն թե չստացվի այնպես, որ հետո կանգնեն կոտրած տաշտակի առաջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում