Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց

ԼԼիլիթ Դանիելյան

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողներն այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատուն:

Մասնակիցները պահանջել են քայլեր ձեռնարկել անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: Նրանք պնդել են, որ իրենք օրեր առաջ ՌԴ դեսպանությանը տվյալներ են փոխանցել իրենց հարազատների վերաբերյալ, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում