ՌՌոզա Խաչատրյան

Ֆրանսիայի Սարսել քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիայի Սարսել քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիայի Սարսել քաղաքը, որը քույր քաղաք է Արցախի Մարտակերտ քաղաքի հետ, բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է.

 

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից:

 
Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն՝
 

  • հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը.

  • հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը.

  • ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն.

  • կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով.

  • 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում