ԼԼիլիթ Գասպարյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու բնակարանային գողության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում