ՇՇողիկ Գալստյան

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սարավան-Զանգեր հատվածում, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սարավան-Զանգեր հատվածում, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում