ՇՇողիկ Գալստյան

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 440 մարդ

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 440 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 439 մարդու: 

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 40 800 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում