ՇՇողիկ Գալստյան

ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում. կա մեկ զոհ և երկու տուժած

ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում. կա մեկ զոհ և երկու տուժած

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանա­պարհի 53-րդ կմ-ին գտնվող Զոդի կամրջից «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էմին Թ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորնեից մեկը տեղում մահացել է, մյուս երկու ուղևորները և վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջա­կան վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում