ԳԳայանե Թամամյան

Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը

Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը

Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում