Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները մուտք են գործել ՊՆ շենք

ՀՀայկարամ Նահապետյան

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան: 

Ծնողների մի մասին առավոտյան էր հաջողվել մուտք գործել նախարարության վարչական շենք, կոտրել էին նաև դուռը, մյուս մասին էլ րոպեներ առաջ սկսեցին ներս թողնել: 

Նախարարությունից ավելի վաղ խոստացել էին ներս թողնել, դահլիճ տրամադրել ու քննարկում կազմակերպել: 

Հիշեցնենք՝ մի քանի ծնող երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում են տեսել իրենց որդիներին: Այսօր շտապել են գերատեսչություն և պարզաբանում են պահանջել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում