ՄՄերի Եգորյան

Դեկտեմբերի 16-30-ը առևտրի կենտրոններում կիրականացնեն խստացված շրջայցեր. ՍԱՏՄ

Դեկտեմբերի 16-30-ը առևտրի կենտրոններում կիրականացնեն խստացված շրջայցեր. ՍԱՏՄ

Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:

ՍԱՏՄ-ն կշարունակի նաև Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության սահմանված նորմերի վերահսկողությունը իրացման ցանցում, արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում:

Քաղաքացիներին հորդորում ենք խախտումներ նկատելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին՝ 010 206040 և 012 906090 հեռախոսահամարներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում