ՀՀովհաննես Վարդանյան

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի բնակիչներին

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի բնակիչներին

Ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած մարդկանց և կարիք ունեցողներին: Օգնություն ստացել է ավելի քան հարյուր ընտանիք:  

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:

Մասնավորապես, Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 000 մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում