ԱԱրման Գալոյան

ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժեզրկման պատճառներին

ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժեզրկման պատճառներին

Դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում՝ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ:

«Արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից մենք այս պահի դրությամբ խնդիրներ չենք տեսնում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա այստեղ որևէ արտառոց բան չի դիտվում: Ֆունդամենտալ առումով արժութային փոխարժեքի հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է: «Երկու դրական բան, որ, մեր գնահատականով, պետք է որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան փոխարժեքի վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ հօգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը բարձրացրել է»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում