ԱԱրման Գալոյան

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգել է Մարտի 1-ի գործով դատական նիստը: Այս անգամ ևս նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով. նա համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք՝ այս գործով դեկտեմբերի 8-ին նշանակված նիստը ևս հետաձգվել էր պաշտպան Պողոսյանի բացակայության պատճառով:

Մարտի 1-ի գործով 2008 թ. սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապակմանն օժանդակելու և արդարադատությանը խոչընդոտելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում