ՆՆարեկ Սահակյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը:
 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,- Ֆեյսբուքի էջում գրել է խոսնակը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում