ՄՄարիա Գաբրիելյան

Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը` հայրենիք վերադարձած հայ գերիների վերաբերյալ

Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը` հայրենիք վերադարձած հայ գերիների վերաբերյալ

ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը հայտարարություն են տարածել այսօր հայրենիք վերադարձած հայ գերիների վերաբերյալ:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- գրված է հայտարարությունում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում