ԳԳայանե Թամամյան

Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար

Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է՝ ինչ փակել են մայրուղուց  դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ  գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ՝ ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,- մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում