ՆՆարե Ոսկանյան

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ անձը կալանավորվել է

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ անձը կալանավորվել է

Տավուշի մարզի Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: 

1lurer.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար։

«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում