Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն ՀՀ վարչապետի, ակցիա են իրականացրել

ՆՆարե Ոսկանյան

Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ակցիա են իրականացրել՝ հավաքվելով Շենավան գյուղում, հայտնում է «Լուրերի» թղթակիցը:

Մարդկանց խոսքով՝ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց դեմ են 16 կուսակցությունների դիրքորոշմանը։

Ակցիայի մասնակիցները ասել են՝ սատարում են իշխանությանը, որովհետև հավատում են Փաշինյանին ու առաջարկած ճանապարհային քարտեզին, վստահեցրել, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ ստեղծված իրավիճակում կարող է երկիրն արդյունավետ կառավարել։

Ակցիայի մասնակիցները քննադատել են արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, վստահեցրել, որ եթե շարունակեն պնդել, որ իրենք իբր Եհովայի վկաներ են, ավելի կոշտ միջոցների կդիմեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում