ՇՇողիկ Գալստյան

Պետությունը անում և անելու է առավելագույնը Շիրակի մարզի խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու ուղղությամբ. նախարար

Պետությունը անում և անելու է առավելագույնը Շիրակի մարզի խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու ուղղությամբ. նախարար

Շիրակը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը, որտեղ բարձր է նաև երեխաների աղքատությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 

 

«Պետությունը անում է և հետայսու անելու է առավելագույնը մարզի խնդիրները ավելի արդյունավետ լուծելու ուղղությամբ։

 

Ցավոք, այս դեպքը միակը չէ, և մենք ունենք համակարգային լուծումների անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, աղքատության մեջ գտնվող յուրաքանչյուր ընտանիք յուրովի է ապրում իր խնդիրները և սպասում արագ արձագանքման։

 

Այս տեսանկյունից, կարևորում եմ և շնորհակալ եմ «Շիրակ կենտրոն» ՀԿ և ղեկավար Վահան Թումասյանի աշխատանքից, ովքեր ամենօրյա արդյունավետ աշխատանքով աջակից են մարզի բազմաթիվ ընտանիքներին, այդ թվում՝ ստորև նշված ընտանիքին։

 

Վստահ եմ՝ համատեղ ուժերով շատ ավելի մեծ արդյունքի կհասնենք»,- գրել է նախարարը։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ սոցապ նախարարությունը պարզաբանել էր, որ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։
 
Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։

 

Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում