ԱԱննա Ավետիսյան

ՇՄ փոխնախարարի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է

ՇՄ փոխնախարարի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է

Եզրափակելով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի աշխատանքային խումբն այցելեցին Կապան, Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված սպորտհրապարակներ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ֆինանսավորմամբ «Նյու պլանետ» բնապահպանական ՀԿ-ի կողմից. տեղադրվել են մարզասարքեր: Ծրագրի նպատակը համայնքների բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է:

 

Ագարակ քաղաքում նախարարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց «Արևիք» Ազգային պարկի նոր վարչական շենքի կառուցման համար նախատեսված տարածք։ Աննա Մազմանյանը տեղում դիտարկեց տարածքը, ծանոթացավ դրա ընձեռած ֆունկցիոնալ հնարավորություններին: «Արևիք» Ազգային Պարկի նոր վարչական շենքի կառուցման համար նախագծային աշխատանքները այժմ ընթացքի մեջ են:

 

Ագարակ քաղաքում նախարարի տեղակալը եղավ նաև Ագարակի միջնակարգ դպրոցում, որտեղ «Նյու պլանետ» բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացվել է դպրոցի ջեռուցման համակարգի վերազինում` արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ:

 

Մեղրի քաղաքում Աննա Մազմանյանը ծանոթացավ թարմ և չոր մրգերի մթերման կենտրոնի աշխատանքներին: Ծրագրի շրջանակում հարակից գյուղերի բնակչությունը մթերման կետին է հանձնում իր մթերքը։ Ծրագիրն իրականացվել է «Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության զարգացում» ՀԿ-ի կողմից։

 

Այցի վերջնակետը «Կայուն գյուղատնտեսությունը՝ որպես տնտեսական զարգացման հնարավորություն․ Ջերմոցների կառուցում» ծրագրի շրջանակում Տաթև համայնքում հիմնված ջերմոցային տնտեսությունն էր: Այն գյուղին ապահովել է աշխատատեղերով։ Ծրագիրն իրականացվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից։

 

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հագեցած աշխատանքային օրակարգով այցը բավականին արդյունավետ գնահատեց: Կատարված աշխատանքը տպավորիչ է տարածաշրջանի և դրա բնակիչների կյանքի վրա ազդեցությամբ: Ծրագրերն իրականացված են գրագետ և թիրախային՝ իրենց արդյունքով նպաստելով բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկացվածության և ավելի հոգատար ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը, միևնույն ժամանակ՝ համայնքների բնակիչներին հենց իրենց բնակավայրերում զբաղվածությամբ ու աշխատատեղերով ապահովելով:

 

Շնորհակալություն հայտնելով արված հսկայածավալ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալը վստահեցրեց, որ այսուհետ ևս Շրջակա միջավայրի նախարարությունը կանի առավելագույնը՝ գերատեսչության և միջազգային կազմակերպության միջև արդյունավետ փոխգործակցության շարունակության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում