ԱԱրման Գալոյան

Երևանի Խանջյան փողոցի թունելից Հերացի տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

Երևանի Խանջյան փողոցի թունելից Հերացի տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» (վարորդ՝ Արամ Վ․, ծնված 1983 թ․), «Lada Priora» և «Ford Transit» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևորները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից երկուսը մահացել են։

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անգիտակից ուղևորին և տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները ու փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում