ԱԱրման Գալոյան

Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը

Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատում են, որ դեկտեմբերի 11-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը՝ տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «Սպուտնիկ Ադրբեջան»-ին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում