Դեկտեմբերի 13-ի եղանակային կանխատեսումը

ՆՆարեկ Սահակյան

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում