ՆՆարեկ Սահակյան

SmartGift նախագիծը՝ փոքրիկների համար

SmartGift նախագիծը՝ փոքրիկների համար

Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ գործում է SmartGift նախագիծը, որը կարիքավոր երեխաներին օգնելու առաքելություն ունի և, որի նպատակն է իրագործել նրանց ամանորյա ցանկությունները։ Ծրագրի շրջանակներում փոքրիկները հնարավորություն կունենան նամակ ուղղել Ձմեռ պապին։ Նրանց ցանկությունը Ձմեռ պապը կիրականացնի այս դեկտեմբերին, տոներին ընդառաջ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը և աջակցել կարիքավոր փոքրիկների ցանկությունների իրականացմանը, կարող են ընտրել իրենց դուր եկած նամակը կամ նվեր-ցանկության նախընտրելի տարբերակը առցանց SmartGift.am կայքում։ Կայքում նվերը ընտրելուց և մի քանի տվյալներ լրացնելուց հետո նվիրատու անձը կստանա էլնամակ համարով, որը պետք է կցվի նվերին։

 

Նվերը գնելուց և էլփոստով ստացված համարը դրան կցելուց հետո խնդրում ենք նվերը թողնել հատուկ նվերների պարկում, որը տեղադրված է SmartClick-ի գրասենյակում՝ Հակոբ Հակոբյան 3 հասցեում, երկրորդ հարկում (Մերգելյան ինստիտուտի տարածքում)։ Բոլոր նվերները կհավաքվեն SmartClick-ում, այնուհետև կհանձնվեն երեխաներին։
 
Օգնի՛ր կարիքավոր փոքրիկներին։ Իրականացրո՛ւ նրանց ամանորյա ցանկությունը։ Միասին կարող ենք ուրախ, երջանիկ ու հեքիաթային Ամանոր պարգևել կարիքավոր ընտանիքներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում