ԱԱրման Գալոյան

ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների սխրանքները

ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների սխրանքները

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։

Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը:

Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:

Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավարևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր:

Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին:

Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք:

Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը:

Փառք մեր հերոսներին:

 

;

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում