ՆՆարե Թադևոսյան

Փարաքարից Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են

Փարաքարից Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են

Ավարտվել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 - կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները:

 

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

 

Ճանապարհի աջակողմյան հատվածում նախատեսված աշխատանքներն իրականացրել է «Արհովշին» ՍՊԸ-ն‚ իսկ ձախակողմյան հատվածում՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։

 

Շինաշխատանքների շրջանակում կապալառուները կատարել են ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում